Մեր մասին
Խոհեմության և հարգանքի ողջույն մեր կայքի այցելուներին։ Ամենայն հետևողականությամբ և ուրախությամբ ենք ցանկանում ձեզ ներկայացնել մեր՝ 2012 թվականից ի վեր գործող ստացիոնար խանութ սրահի՝ «Մոդա-Մ» – ի առցանց տարբերակը՝ Modashopping.am – ը։
Մեր՝ օնլայն խանութ սրահը պատրաստակամ է ընդունել մոդայի հետ անմիջական կապ ունեցող և ոճային անհատականություն ունեցող սպառողների։ «Մոդա-Մ» – ի նպատակն է՝ չսահմանափակելով սպառողի մտքի թռիչքը, առաջարկել այնպիսի ապրանքատեսակներ,որտեղ գնորդը կարող է լայնամասշտաբ ճանապարհորդել մեր՝ Modashopping.am կայքում և կատարել սեփական ցանկություններին համարժեք գնումներ։ Առցանց խանութ սրահը առաջարկում է յուրօրինակ ինքնատիպ տեսականի, որն իր մեջ ներառում է՝ տղամարդու, այնպես էլ կանացի կոշիկի և հագուստի բազմազանություն։
«Մոդա – Մ» – ի առցանց տարբերակի ստեղծման վերջնանպատակն էր ունենալ առցանց, սակայն միևնույն ժամանակ չռոբոտացված, ապրող և ապրեցնող, ստացիոնար խանութի դրական, բարոյահոգեբանական մթնոլորտի առկայությամբ գեղեցիկ տարածք, որտեղ միայն ժպիտներ են, գույներ և նորարարություններ։ Խանութ սրահը իր սիրելի գնորդներին է առաջարկում նաև՝ վերջնական տեսքը համալրող տարրատեսակ աքսեսուարներ, որոնք թաքնված, բայց կարևոր գրավականն են համարվում ձեր «outfit» – ը ապահովելու համար։
Modashopping.am – ը ջանացել է նաև իր գնորդներին առաջարկել տան բազմազան պարագաներ, որոնք անխտիր անհրաժեշտություն են առօրյա կենսակերպը կազմակերպելու համար։
Մաղթում ենք ձեզ հաճելի ճամփորդություն modashopping.am կայքում և ամենայն լռջությամբ խոստանում ենք ցուցաբերել անաչառություն և պարզամտություն մեր պահանջատերերի նկատմամբ։ Ինչպես ասում էր «Coco Chanel» – ը « Մոդան վազում է, իսկ ոճը պահպանվում», այնպես որ ստեղծեք ձեր տարբերվող ոճը մեզ հետ միասին։
Բարի երթ Modashopping.am – ի աշխարհում և նորանոր ձեռքբերումներ։